Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է Թավրիզի ավիաբազային
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ հարձակվել և ոչնչացրել են տասնյակ իրանական ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Թավրիզի ավիաբազան, հաղորդում է The Jerusalem Post-ը։
Այլ թիրախների թվում էին Համադանի ավիաբազան և ՀՕՊ համակարգը, անօդաչու թռչող սարքերը և «երկիր-երկիր» դասի հրթիռային կայանքները։
IDF-ի խոսնակը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան յուրաքանչյուր հարձակման ժամանակ Իրանից արձակվել է 100-ից պակաս հրթիռ։
IDF-ն հայտարարել է, որ հրթիռների մեծ մասը խափանվել է օդուժի կողմից կամ չի հասել իրենց թիրախներին։
Հրթիռներից վնասվել են փոքր թվով շենքեր, իսկ որոշները՝ խափանող սարքերին հասած բեկորներից։