Իսրայել Կացը հայտարարել է Իրանի հետ ինքնուրույն պատերազմելու պատրաստակամության մասին
«Իսրայելի պաշտպանության ուժերը պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմ»,- պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքը մեջբերել է The Jerusalem Post-ը։
Կացի մեկնաբանությունը հնչել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներխուժման 1000-րդ օրը։
Նա նաև հիշեցրել է, որ վերջին զինված հակամարտության ժամանակ Իսրայելին հաջողվել է «վերացնել Իրանի ղեկավարության մեծ մասին և վնասել այդ ռազմավարական կարողությունները»։
Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել էր Իսրայելին՝ զերծ մնալ Իրանի հասցեին սպառնալից հայտարարություններից: Նրա խոսքով՝ ցանկացած սպառնալիքի դեպքում Թեհրանը կարձագանքի «շատ արագ ու հզոր»։


