չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Իսպանացի պատգամավորը հարց է ուղղել Ադրբեջանի հետ գազի պայմանագիր կնքած Ֆոն դեր Լայենին

Իսպանացի պատգամավորը հարց է ուղղել Ադրբեջանի հետ գազի պայմանագիր կնքած Ֆոն դեր Լայենին

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունն անվանել է Բաքվի ռեժիմի հերթական բարբարոսությունը։

«Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրանք այն մարդի՞կ չեն, որոնց հետ դուք պայմանավորվել եք, և որոնց վստահելի գործընկեր եք համարում, տիկի՛ն Ֆոն դեր Լայեն»,- Թվիթերում Եվրահանձնաժողովի նախագահին իր հարցն է ուղղել Ջոն Ինյարիտուն։

  • Կիսվել: