ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Իսմայիլ Հանիայի սպանության դեպքը չի կարող անտեսվել. Շոյգու

Իսմայիլ Հանիայի սպանության դեպքը չի կարող անտեսվել. Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով Թեհրանում «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետ կապված միջադեպը, հայտարարել է, որ այդ հարցը ոչ մի կերպ չի կարող անտեսվել: 

Շոյգուն ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնվում է արագ տեմպերով: 

Նա հավելել է. «Իրանի նոր նախագահ և այդ երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մասուդ Փեզշքիյանի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում և Լիբանանում։ Հանդիպմանը քննարկվել են նաև Հյուսիս-Հարավային տրանսպորտային միջանցքի հետ կապված հարցեր»։ 

  • Կիսվել: