Իրանը որևէ զիջման չի գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում. Բաղայի
Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերին, իսկ նման հայտարարությունները, ըստ Բաղայիի, դիտվում են որպես երկրի ազգային միասնությունը խաթարելու փորձ։
«Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում»,-ասել է իրանցի պաշտոնյան:


