Իրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին
Իրանը նոր հարվածներ է հասցրել Քուվեյթին։ Քուվեյթի հյուսիսում որոտացել է հզոր պայթյունների շարք, որոնց արձագանքը հասել է մինչև Իրաքի Բասրա նահանգ։ Ըստ ԶԼՄ-ների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարված է հասցրել ամերիկյան ռազմաբազային։
Հարձակումն իրականացնելու համար ներգրավվել է երեք անօդաչու թռչող սարք։ Ինչպես հայտնում է աղբյուրը, առնվազն անօդաչուներից մեկը հաջողությամբ հասել է նախանշված թիրախին օբյեկտի տարածքում։



