Իրանը մտադիր է ՄԱԿ-ի միջոցով ԱՄՆ-ից և Իսրայելից փոխհատուցում պահանջել
Թեհրանը մտադիր է ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով ԱՄՆ-ից և Իսրայելից փոխհատուցում պահանջել Իրանի տարածքում վերջերս կատարված հարվածների համար, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին․ գրում է interfax-ը։ «Մենք պաշտոնապես խնդրում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին ճանաչել որպես ագրեսիա նախաձեռնողներ», – մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները նախարարի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակից հատվածներ։
Արաղչիի խոսքով՝ սա անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես՝ փոխհատուցում վճարելով»։ Հիշեցնենք որ հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարձակվել է Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Դրան նախորդել են Իսրայելի կողմից երկրի դեմ ռազմական գործողությունները, որոնց նպատակն էր ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։
Հետագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հրադադարի մասին, որին Իրանը և Իսրայելը համաձայնել են։ Հրադադարը պահպանվում է։