երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Իրանը ՄՔԴ կուղարկի Իսրայելի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման ապացույցներ

Իրանը ՄՔԴ կուղարկի Իսրայելի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման ապացույցներ

Իրանի իշխանությունները Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) կհանձնեն Իսրայելի հետ հակամարտության լարված փուլի ընթացքում այդ երկրի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման ապացույցներ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը:

«Մեր կազմակերպությունը Միջազգային քրեական դատարան կուղարկի մարդու իրավունքների կոպիտ խախտման ապացույցներ,  մենք կհամագործակցենք նաև այլ միջազգային ատյանների հետ», - հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարի տեղակալ Ռազիե Ալիշավանդին: 

Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա զինված հակամարտության զոհ են դարձել 102 կին և 38 երեխա, հարձակման են ենթարկվել 10 շտապօգնության մեքենա և 8 բժշկական հաստատություն:

Ավելի վաղ իսլամական հանրապետության իշխանությունները հայտնել էին, որ Իրանի տարածքին Իսրայելի հարվածների զոհերի թիվը հասել է 1060-ի:

 

  • Կիսվել: