Իրանը միակ երկիրը չէ, որը ուրան է հարստացնում և չունի միջուկային զենք
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալը, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններին, թե Իրանը միակ երկիրն է, որը չունի միջուկային զենք, բայց ուրան է հարստացնում, հայտարարեց. «Իրանը միակ երկիրը չէ, որը ուրան է հարստացնում և չունի միջուկային զենք»։
Pars Today-ը, վկայակոչելով IRNA-ն, գրել է, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Բեհրուզ Քամալվանդին, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններին, թե Իրանը միակ երկիրն է, որը չունի միջուկային զենք, բայց ուրան է հարստացնում, ասաց . «Այս հարցը երեւի անհանգստություն կպատճառի նրանց ԱԳՆ աշխատակազմին՝ զարմանալով, թե ինչու է արտգործնախարարն առանց ուսումնասիրելու նման մեկնաբանություն արել»։
Նա նշեց. «Կան երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Հոլանդիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Արգենտինան, Գերմանիան, որոնք չունեն միջուկային զենք, բայց ուրան են հարստացնում, ուստի պետք է ասել, որ Իրանը միակ երկիրը չէ, որ ուրան է հարստացնում և միաժամանակ միջուկային զենք չունի»։
Քամալվանդի հավելեց. «Թվում է, թե ամերիկացի պաշտոնյաները պետք է ուսումնասիրություններ անեն և մեկնաբանություններ անելիս խոսեն հաշվարկված»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ աշխարհում միակ երկրները, որոնք ուրան հարստացնում են, միջուկային զենք ունեցող երկրներն են։