շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իրանը հաղթահարել է անկարգությունները, որոնց աջակցում էր ԱՄՆ-ն. այաթոլլահ Խամենեի

Իրանը հաղթահարել է անկարգությունները, որոնց աջակցում էր ԱՄՆ-ն. այաթոլլահ Խամենեի

Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել երկրում սկսված անկարգություններ իրականացնողների նկատմամբ: Այս մասին Al Jazeera-ի փոխանցմամբ` հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին:

Նա նշել է, որ կառավարությունը «հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել են արտասահմանցիները»: 

«Անկարգություններն անցկացվել են տարածաշրջանի ռեակցիոն երկրների, ԱՄՆ-ի աջակցությամբ: Իրանի ժողովուրդը թույլ չի տվել, որպեսզի երկրի թշնամին օգտվի ստեղծված իրավիճակից»,-ասել է Սեյեդ Ալի Խամենեին:

Նշենք, որ երկրում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվել են այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Իրանի կառավարությունը որոծում է  կայացրել բարձրացնել բենզինի գինը:

  • Կիսվել: