չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանը դրականորեն է դիտարկում Պակիստանի կողմից առաջարկված երկշաբաթյա հրադադարի խնդրանքը․ աղբյուր

Իրանը դրականորեն է դիտարկում Պակիստանի կողմից առաջարկված երկշաբաթյա հրադադարի խնդրանքը․ աղբյուր

Իրանը դրականորեն է դիտարկում Պակիստանի կողմից առաջարկված երկշաբաթյա հրադադարի խնդրանքը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է երկու շաբաթով երկարաձգել Իրանին տված վերջնաժամկետը: Պակիստանի վարչապետը նաև դիմել է Իրանին՝ որպես բարի կամքի դրսևորում, երկու շաբաթով բացել Հորմուզի նեղուցը:

Հավելենք նաև, որ Սպիտակ տան տվյալներով՝ Թրամփը քննարկում է ելույթի վերջնաժամկետը երկու շաբաթով հետաձգելու առաջարկը։

  • Կիսվել: