չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Իրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. Փեզեշքիան

Իրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. Փեզեշքիան

Իրանը երբեք պատերազմ հրահրող չի եղել և չի հրաժարվել բանակցություններից հանուն խաղաղության, սակայն սպառնալիքների դեպքում ամուր կպաշտպանի իր շահերն ու ինքնիշխանությունը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Իրանը երբեք ոչ մի պատերազմ չի հրահրել և միշտ ցուցադրել է իր հավատարմությունը դիվանագիտությանն ու բանակցություններին։ Միաժամանակ ժողովրդի տոկունությունը նախկին ագրեսիաների նկատմամբ ապացուցել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի խուսափում երկխոսությունից հանուն խաղաղության, բայց պատրաստ է մինչև մահ պայքարել հանուն երկրի ինքնիշխանության ու ամբողջականության պաշտպանության»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ:

 

  • Կիսվել: