Իրանը դադարեցնում է թռիչքները դեպի Եվրոպա
Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա՝ Իրանի ավիաընկերության դեմ Եվրոպական միության նոր պատժամիջոցներից հետո։
Այս մասին գրում է Euronews-ը։ Հրատարակության տվյալներով՝ նոր սահմանափակումների մասին հայտարարությունից մի քանի ժամ անց իրանական ավիափոխադրողն ուղեւորներին հաղորդագրություններ է ուղարկել դեպի Եվրոպա բոլոր չվերթերը չեղարկելու մասին։ Հստակեցվում է, որ դա պայմանավորված է Բրյուսելի որոշմամբ։
Նշվում է, որ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 14-ին, ԵՄ-ն պատժամիջոցների նոր ցուցակում ավելացրել է իրանական երեք ավիաընկերություններ՝ Iran Air, Mahan եւ Saha։