շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանը չի սկսել այս դաժան պատերազմը. Փեզեշքիանը՝ Մակրոնին

Իրանը չի սկսել այս դաժան պատերազմը. Փեզեշքիանը՝ Մակրոնին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

՛՛Էմանուել Մակրոնի հետ զրույցում ընդգծեցի, որ Իրանը չի սկսել այս դաժան պատերազմը։ Մենք չենք զիջելու՛՛,-սոցցանցի իր էջում գրել է Փեզեշքիանը։

Նա նշել է, որ ամերիկյան բազաների օգտագործումն Իրանի դեմ՝ հարևանների հետ հարաբերությունները խաթարելու նպատակով, պետք է դադարեցվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իրանին կոչ էր արել դադարեցնել հարվածները Մերձավոր Արևելքի երկրների ուղղությամբ։

  • Կիսվել: