Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1887 նոր դեպք
Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 37 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 140 հազար 277-ի, տեղեկացնում է IRNA-ն:
Նշվում է նաև, որ վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 1887 նոր դեպք, որից 326-ը հոսպիտալացվել է:
Ինչպես հայտնել են Իրանի առողջապահության նախարարությունից՝ գրանցված ընդհանուր 7 մլն 166 հազար 371 դեպքից 6 մլն 882 հազար 30-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1697 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:


