շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով Կարմիր մահիկի երեք աշխատակից է զոհվել

Իրանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով Կարմիր մահիկի երեք աշխատակից է զոհվել

Իրանի Կարմիր մահիկի երեք աշխատակից է զոհվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու ժամանակ, հաղորդում է Press TV-ն:

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին երկու պայթյունների մասին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, 141-ը՝ վիրավորվել։ Պայթյունները, ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով՝ պայթուցիկներով երկու պայուսակ գտնվել է Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։

«Քերմանում ահաբեկչությունից տուժածներին օգնելու համար պայթյունի վայր տեղափոխված երեք փրկարարներ մահացել են երկրորդ պայթյունից»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: