Իրանում Շոյգուն հանդիպել է նախագահ Փեզեշքիանի հետ և փոխանցել Պուտինի ուղերձը
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրան չհայտարարված այցի ժամանակ հանդիպել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, գրում է parstoday.ir-ը:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Շոյգուն Փեզեշքիանին է փոխանցել նաև «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»:
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել էր իր իրանցի գործընկեր Ալի Ահմադիանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել դեպի Ադրբեջան տանող տրանսպորտային ուղիների և միջանցքների նկատմամբ Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը: