չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Իրանում հարսանիքին հասցված հարվածից տուժածների թիվը հասել է 68-ի

Իրանում հարսանիքին հասցված հարվածից տուժածների թիվը հասել է 68-ի

Իրանի հարավային Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով տուժել է հարսանյաց արարողություն․ վիրավորների թիվը հասել է 68-ի։ Այդ մասին սեպտեմբերի 2-ին տեղեկացրել է նահանգապետի տեղակալ Ահմադ Նաֆիսին։

«Սիրիկ շրջանի Քուհեստաքում հարսանյաց արարողության վրա ԱՄՆ բանակի հարձակման հետևանքով վիրավորում ստացածների թիվն աճել է մինչև 68», — պաշտոնյայի խոսքը, հղում անելով Իրանի կառավարության տեղեկատվական պորտալին, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սկզբում տեղական իշխանությունները հաղորդում էին չորս զոհի մասին, իսկ որոշ ԶԼՄ-ներ, հենվելով Իրանի Կարմիր մահիկի տվյալների վրա, նշում էին հինգ զոհի մասին։ Իրանի կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Զահրա Բեհրուզազարը տեղի ունեցածը բնութագրել է որպես հանցագործություն։

  • Կիսվել: