երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Իրանում երկու ադրբեջանցի մահապատժի է դատապարտվել` Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար

Իրանում երկու ադրբեջանցի մահապատժի է դատապարտվել` Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար

Իրանում երկու ադրբեջանցի մահապատժի է դատապարտվել` Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Իրանի բարձրագույն դատարանն ադրբեջանցիների մահապատժի դատավճիռն ուժի մեջ է թողել: 

Համաձայն իրանական ԶԼՄ-ների՝ Սաադուլլա Ֆազելին մահապատժի է դատապարտվել երեք անգամ, իսկ Յուսեֆ Մեհրադը՝ մեկ: 

Հաղորդվում է, որ Յուսեֆ Մեհրադը ձերբակալվել է 2021 թ. ապրիլի 24-ին՝ Արդեբիլ քաղաքում:

Դատավճռի իրագործման ժամկետը չի հաղորդվում:

 

  • Կիսվել: