չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանն ու Ադրբեջանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իրանն ու Ադրբեջանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական ​​հանձնաժողովի 17-րդ նիստը, հայտնում են Ադրբեջանի կառավարությունից:

Մասնավորապես նշվում է, որ երկու երկրների պատվիրակությունները քննարկել են համագործակցության հեռանկարները և վերանայել տարածաշրջանի լոգիստիկ և տարանցիկ ներուժի ընդլայնմանն ուղղված համատեղ նախագծերի ընթացքը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների զարգացմանը, ինչպես նաև Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցմանը։

«Գծի շահագործման հանձնումը զգալիորեն կբարձրացնի այս ուղղությամբ փոխադրումների ծավալները և կկրճատի բեռների մատակարարման ժամանակը»,-նշել են Ադրբեջանի կառավարությունում:

Հաղորդվում է նաև, որ հանդիպումից հետո պատվիրակությունների ղեկավարներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Սադեղը, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

 

  • Կիսվել: