Իրանն այլ ընտրություն չունի, քան Իսրայելից օրինական պաշտպանության իր իրավունքից օգտվելը․ Բաղերի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իսրայելի ռեժիմի ագրեսիայի և խախտումների դեմ համապատասխան գործողությունների բացակայության պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետությունն այլ ընտրություն չունի, քան օգտվել այդ ռեժիմի ագրեսիայից օրինական պաշտպանության իր անքակտելի իրավունքից: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին՝ իր ելույթում։
«Իսմայիլ Հանիայի սպանությունը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս իսրայելական ռեժիմի ահաբեկչական հանցագործությունների օրինակներից մեկն է միայն, - նշել է նա,- «այս հանցագործությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ օկուպացիոն ռեժիմը հիմնված է ահաբեկչության, հանցավորության, ագրեսիայի, խաղաղության խախտման, տարածաշրջանում վտանգի և անկայունության ստեղծման, պատերազմի հրահրման և ցեղասպանության վրա»։
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ վերջնական լուծումը կլինի օկուպացիայի ամբողջական վերացումը, բոլոր պաղեստինցի փախստականների վերադարձը և Պաղեստինի բնակիչների մասնակցությամբ հանրաքվեի անցկացումը, պաղեստինյան պետության ձևավորումը: