Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում հայտարարել է՝ չի համաձայնի ուրանի հարստացման դադարեցմանը
Օմանի բանակցություններում Իրանը հայտարարել է, որ չի համաձայնի ուրանի հարստացման դադարեցմանը կամ արտահանմանը, ինչը ԱՄՆ-ի հիմնական պահանջն է: Այս մասին տեղեկացնում է THe Wall Street Journal-ը։
Նշվում է նաև, որ Իրանը, այնուամենայնիվ, պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են նոր շփումների մասին՝ Օմանի միջնորդությամբ, սակայն առանցքային հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից։


