Իրանի զինված ուժերը ագրեսորներին պատասխանեցին լիակատար վճռականությամբ․ ԶՈՒ շտաբի պետ
Մեր զինված ուժերը հաստատակամորեն և ամբողջ ուժով դիմագրավեցին կամայականություններին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին՝ Քաթարի պաշտպանության հարցերով փոխվարչապետ Խալեդ բին Մուհամմադ ալ-Աթըյայի հետ հեռախոսազրույցում։
Իրանի զինված ուժերը ագրեսորներին պատասխանեցին լիակատար վճռականությամբ, հավելել է նա։