չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Իրանի Զահեդան քաղաքում ութ զինված խռովարարների են ձերբակալել

Իրանի Զահեդան քաղաքում ութ զինված խռովարարների են ձերբակալել

Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Զահեդան քաղաքի դատախազն ընդգծել է. -«Մինչ այժմ ձերբակալվել են ութ զինված խռովարարներ, ովքեր մտադիր էին տարածել անկարգություն ու անապահովություն», գրում է parstoday.com-ը:

Մեհդի Շամսաբադին ասել է.«Նախնական տվյալներով՝ մի խումբ մարդիկ մտադիր էին անապահովություն առաջացնելուց հետո ամեն կերպ հեռանալ տարածաշրջանից, սակայն նրանք ձերբակալվեցին հետախուզական ուժերի կողմից»:

Ուրբաթ օրը, մի խումբ խռովարարներ հավաքվել են Զահեդանի Մաքքի մզկիթի մոտ և կրակոցներ արձակել, որի հետևանքով նահատակվել է Զահեդան նահանգում ԻՊՀԿ հետախուզական ուժերի հրամանատար Սեյեդ Ալի Մուսավին։

Նույն օրը, խռովարարները հարձակվել են Զահեդանի 3 ոստիկանական բաժանմունքների վրա, և ահ ու սարսափ առաջացնելու նպատակով կրակել ոստիկանության 16-րդ բաժանմունքի ուղղությամբ։

Սիստան և Բալուչեստան նահանգի կենտրոնի դատախազը նաև հավելել է.-«Հարձակվող անձինք կազմակերպչական կապեր են ունեցել թշնամական խմբավորումների հետ, և երկրի տարածքային ամբողջականության դեմ գնացող խմբավորումները հայտարարել են խռովարարների նկատմամբ իրենց աջակցության մասին»։

Շամսաբադին նաև ասել է.-«Անվտանգության և հետախուզության ուժերը լիովին բացահայտում են զինված խռովարարների, որոնցից մի քանիսին ձերբակալելու հրաման է արձակվել»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: