Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումները սկսվել են Նեթանյահուի սադրանքներից. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսլամական աշխարհին կոչ է արել անհապաղ գործել՝ Մերձավոր Արևելքում հետագա սրացումը կանխելու համար, տեղեկացնում է Anadolu-ն:
Նշվում է, որ նա խոստացել է արագացնել հրադադարի հաստատման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու դիվանագիտական ջանքերը՝ հավելելով, որ «խորապես» մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակումներով, որոնք, նրա խոսքով, «սկսվել են Նեթանյահուի սադրանքներից»։
Միևնույն ժամանակ, սակայն, Էրդողանը հայտարարել է, որ իրենք անընդունելի են համարում նաև Իրանի հարվածները Պարսից ծոցի երկրներին:
«Մենք նաև անընդունելի ենք համարում Իրանի հրթիռային և անօդաչուների հարձակումները Պարսից ծոցի մեր եղբայրական երկրների դեմ՝ անկախ պատճառից»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Տեսանյութը՝ այստեղ:


