Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումների հետևանքով զոհվել է 50, վիրավորվել՝ ավելի քան 500 մարդ
Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավարը հայտնել է հունիսի 27-ից հուլիսի 18-ը ընկած ժամանակահատվածում երկրի վրա ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով 50 հայրենակիցների նահատակության և ավելի քան 500 մարդու վիրավորման մասին, գրում է parstoday.ir-ը:
ISNA-ի փոխանցմամբ՝ դոկտոր Հոսեյն Քերմանփուրը «X» սոցիալական ցանցում գրել է. «հունիսի 27-ից Հուլիսի 18-ը տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով նահատակվել է 50 և վիրավորվել է ավելի քան 500 մարդ։
Նահատակների թվում են 5 կին և մինչև 18 տարեկան 2 երեխա ու դեռահաս, իսկ վիրավորների մեջ կան 32 կին և 18 երեխա ու դեռահաս։
Մինչ այժմ կատարվել է 28 վիրահատություն, 460 մարդ դուրս է գրվել, իսկ 37-ը դեռևս հոսպիտալացված են»։



