երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրանի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրուց են ունեցել

Իրանի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրուց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ Իրանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրվող մարդասիրական օգնությունը կշարունակվի, և ընդգծել է, որ շուտով կուղարկվի մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակ։

Ադրբեջանի նախագահը նաև մտահոգություն է հայտնել Իրանում իրավիճակի սրման վերաբերյալ և հույս հայտնել, որ հակամարտությունը արագ կկարգավորվի։

Կողմերն ընդգծել են տարածաշրջանում արագ խաղաղության անհրաժեշտությունը։

 

  • Կիսվել: