հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իրանի նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին

Իրանի նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, հայտնում է ԻԻՀ ԱԳՆ-ն:

Ըստ Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝  Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության և 14-րդ կառավարության առաջնահերթություններից է:

Իր հերթին Կոբախիձեն նշել է, որ Իրանը տարածաշրջանում կարևոր և կառուցողական դեր ունի: Նա գոհունակություն է հայտնել, որ երկու երկրի հարաբերություններում բարեկամական մթնոլորտ է տիրում:

Նշվում է նաև, որ ղեկավարները կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը:

  • Կիսվել: