Իրանի մեծ ազգի անունից ես դատապարտnւմ եմ Ձերդ Սրբությանն ուղղված վիրավորանքը. Փեզեշքիանը՝ Հռոմի պապին
Իրանի մեծ ազգի անունից ես դատապարտում եմ Ձերդ Սրբությանն ուղղված վիրավորանքը: Այս մասին X-ի էջում գրել էԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Իրանի մեծ ազգի անունից ես դատապարտում եմ Ձերդ Սրբությանն ուղղված վիրավորանքը և հայտարարում, որ Հիսուսի՝ խաղաղության և եղբայրության մարգարեի պղծումն անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար: Մաղթում եմ Ձեզ փառք Ալլահի կողմից»,- գրել է Մասուդ Փեզեշքիանը
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը պետք է կենտրոնանա հզոր Պապ լինելու վրա, այլ ոչ թե քաղաքական գործչի:


