Իրանի խորհրդարանի հայ պատգամավորն անդրադարձել է 14-րդ կառավարության նախարարների թեկնածուների որակավորումների քննարկման գործընթացին
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը օգոստոսի 11-ին Իսլ. խորհրարանին է ներկայացրել 14-րդ կառավարության նախարարների թեկնածուների ցուցակը: Խորհրդարանի ներքին կանոնակարգի համաձայն պատգամավորները մեկ շաբաթ ժամանակ ունեն մասնագիտական հանձնաժողովներում առաջարկված նախարարների ծրագրերը քննարկելու համար, որից հետո խորհրդարանը անցնելու է առաջարկված նախարարների որակավորումների քննությանը հաջորդական բաց նիստերում, գրում է parstoday.ir-ը:
Պատգամավորը նշեց, որ ցանկի ներկայացումից հետո, երեք օրվա ընթացքում ամեն օր պատգամավորները և մասնագիտական հանձնաժողովները առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20:30-ը քննարկելու են առաջարկված թեկնածուների ծրագրերն և որակավորումը:
Նա նշեց. «Այն նախարարությունների թեկնածուները որոնց հարցով գործում են մասնագիտական հանձնաժողովներ, թեկնածուները երկու անգամ պետք է մասնակցեն քննարկումներին, և ներկայացնեն իրենց ծրագրերը, օրինակ Առևտրի արդունաբերության և հանքերի նախարարարությունը կամ Տնտեսության նախարարությունը, որոնց խորհրդարանական հանձնաժողովներին անդամակցում եմ նաև ես, առաջադրված նախարարները երկու անգամ պետք է մասնակցեն համապատասխան նիստերին և ներկայացնեն իրենց ծրագրերը: Այսպիսով, պատգամավորները ծանոթանալով առաջադրված թեկնածուների ծրագրերին, հաջորդ փուլում, այսինքն առաջիկա կիրակի՝ օգոստոսի 18-ից, խորհրդարանի բաց նիստերում՝ քննարկելու են թեկնածուների որակները, որից hետո տեղի է ունենալու քվեարկություն»:
Արա Շահվերդյանն անդրադարձել է նաև Իրան-Հայաստան, կամ այլ երկրների հետ խորհրդարանի բարեկամական խմբերի աշխատանքներին. «Ես անդամակցում եմ Իրան-Հայաստան բարեկամական խմբին, սակայն ըստ նոր որոշման՝ ներկայումս յուրաքանչյուր բարեկամական խմբի մեջ ներառվում են երեք երկիր: Օրինակ ներկայումս Հայաստանը, Հունաստանը և Սիերա Լեոնեն մեկ բարեկամական խմբի մեջ են ներառվելու, և պատգամավորներն ըստ իրենց նախասիրությանն անդամակցում են բարեկամական խմբերին: Այս աշխատանքը հավանաբար մեկնարկելու է առաջիկա շաբաթվանից:
Ներկայումս իմ անդամակցած բարեկամական խմբի՝ Իրան-Հայաստանի մասին նշեմ, որ ես կապի մեջ եմ Հայաստանի ԱԺ բարեկամական խմբի պատգամավորների հետ, և երբ Իսլամական խորհրդարանում նոր բարեկամական խումբը կյանքի կոչվի, ցանկալի կլինի նախաձեռնել խորհրդարանի նախագահ դոկտ. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի պաշտոնական այցը Հայաստան:
Խորհրդարանում պատգամավորները նաև ներառվում են վերահսկիչ և դիտորդական տարբեր հանձնաժողովներում և, ես նաև ներգրավված եմ երկու դիտորդական հանձնաժողովներոմ: Սակայն դեռևս շարունակվում են այլ հանձնաժողովներում պատգամավորներին ներգրավվելու գործընթացը, ինչպես օրինակ՝ Ասիայի միջխորհրդարանական արհմիության և աշխարհի միջխորհրդարանական արհմիության մեջ դիտորդական կարգավիճակով պատգամավորների ներգրավվածությունը: Խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորներս փորձելու ենք, որ հինգ պատգամավորներիցս մեկը ներգրավվի միջխորհրդարանական հանձնաժողովի թեկնածուների ցանկում և նախատեսվում է նաև որ այդ յանձնաժողովին մաս կազմեն երկու կին պատգամավորներ ևս»: