Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել են Իրանի Արտաքին գործերի նախարարությունից:
՛՛Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված վերջին դիվանագիտական նախաձեռնություններն ու ջանքերը, ինչպես նաև Թեհրանի և Բաքվի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


