Իրանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարություն
Իրանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարություն, հայտնել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մուսավին այսօր կանչվել է համագործակցության և զարգացման հարցերով Արտաքին գործերի նախարարություն։
Այս կանչը վերաբերում է վերջերս երկու անձանց՝ Իրանի բնակչին և բրիտանաիրանական քաղաքացիություն ունեցող մեկ այլ անձի՝ Ազգային անվտանգության մասին օրենքով առաջադրված մեղադրանքներին՝ օտարերկրյա հետախուզական ծառայությանը օգնելու կասկածանքով։
Մենք չափազանց լուրջ ենք վերաբերվում Իրանի և նրա հրահանգները կատարողների ներկայացրած սպառնալիքներին։ Կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝, այդ թվում՝ Իրանի անկայունացնող գործունեության բացահայտումը երկրի ներսում և արտերկրում բրիտանացի ժողովրդին պաշտպանելու համար»:


