հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել զգույշ լինել և չհայտնվել երրորդ երկրների ծուղակում

Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել զգույշ լինել և չհայտնվել երրորդ երկրների ծուղակում

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ: 

Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրների պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:

«Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում»,-նշել է Իրանի ԱԳ խոսնակը:

  • Կիսվել: