ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Իրանի ԱԳՆ են հրավիրվել դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները

Իրանի ԱԳՆ են հրավիրվել դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին բոլոր դեսպաններին, օտարերկրյա դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին հրավիրել է հանդիպման՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետևանքները, հայտնել է Nournews գործակալությունը։

«Դեսպաններն ու օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարները հանդիպման են հրավիրված Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ։ Այս հանդիպման անցկացումը կարելի է համարել կարևոր ուղերձ` Իսրայելի ահաբեկչական ռեժիմի կողմից իրականացված չարիքին արձագանքելու Իրանի լուրջ ցանկության ֆոնին»,- նշված է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում։

  • Կիսվել: