չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Իրանցի պատգամավորը հայտարարել է, որ ահաբեկիչները ցանցեր են ստեղծել Ադրբեջանում և Թուրքիայում

Իրանցի պատգամավորը հայտարարել է, որ ահաբեկիչները ցանցեր են ստեղծել Ադրբեջանում և Թուրքիայում

Ահաբեկիչները ցանցեր են ստեղծել Իրանի հարևան երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում ու Ադրբեջանում, որոնք ուղիղ սպառնում են Իրանի անվտանգությանը։

«Ինֆոտեկա 24»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է այդ երկրի խորհրդարանի անվտանգության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեին Մալեքին։ 

«Մեր դիվանագիտական աշխատակազմը պետք է մշտապես կապի մեջ լինի հարևան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որտեղ ահաբեկիչները ցանցեր են ստեղծել։ Նրանք պետք է զգուշացնեն այդ երկրների կառավարություններին այդ խմբերի գործողությունների վտանգների մասին՝ նշելով, որ իրենք կտառապեն դրա հետևանքներից», - ասել է նա։

  • Կիսվել: