շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է Լիբանանում մեկշաբաթյա հրադադարի մասին. իսրայելցի պաշտոնյան հերքել է

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է Լիբանանում մեկշաբաթյա հրադադարի մասին. իսրայելցի պաշտոնյան հերքել է

Լիբանանում այսօր գիշերն ուժի մեջ կմտնի հրադադարը։ Այս մասին «Հեզբոլլահ»-ին կից Al-Mayadeen լրատվական գործակալությանը հայտնել է անանուն իրանցի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ այս քայլն արվել է Իրանի կողմից ճնշումից հետո, և հրադադարը կտևի մեկ շաբաթ՝ մինչև ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի ավարտը։

Իր հերթին The Times of Israel-ին իսրայելցի մի պաշտոնյա, որը նույնպես ցանկացել է անանուն մնալ, հերքել է Իրանի պնդումը, որ Լիբանանում այսօր գիշերը հրադադար է ուժի մեջ մտնելու։ «Լիբանանում հրադադար չկա։ Լիբանանի և Իսրայելի փոխադարձ շահերից է բխում «Հեզբոլլահ»-ի կազմաքանդումը»,-ասել է նա

Իսրայելցի բարձրաստիճան աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ Իսրայելը նման հրադադարի հարցում չի ստացել։

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անվտանգության կաբինետը չորեքշաբթի՝ տեղի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով 21։00-ին) կհավաքվի՝ Լիբանանում հնարավոր հրադադարի հարցը քննարկելու համար։

  • Կիսվել: