Իրանական օրենսդիրները կտրականապես դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում
Իրանի խորհրդարանականները դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքական ագրեսիան։ Երկրի օրենսդիր մարմնի նիստում ընդունվել է հայտարարություն, որով իրանական օրենսդիրները կտրականապես դատապարտել են Սիրիայի հյուսիսային հատվածում անկանոն ռմբակոծությունների հետեւանքով անպաշտպան քաղաքացիական անձանց սպանությունները, տեղեկացնում է Mehr-ը։
Աշխարհում, որտեղ եղբայրության, արդարության եւ հալածված մարդկանց այսպես կոչված՝ կողմնակիցները, լռություն են պահպանում թուրքական իշխանությունների կողմից քրդական ժողովրդի իրավունքների նողկալի խախտման հանդեպ, կմնան պատմության մեջ, ասված է հայտարարության մեջ:
Նույն նիստում պատգամավոր Հուսեյն Ալի Դալիգանին միջազգային մարմիններին կոչ է արել միջամտել Սիրիայում Թուրքիայի գործողությանը, որպեսզի դադարեցվեն խաղաղ քրդերի սպանությունները։