հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանական կողմը հայտնել է Օմանի ծոցի շրջանում ԱՄՆ-ի կողմից իրանական քաղաքացիական նավին հարվածելու մասին

Իրանական կողմը հայտնել է Օմանի ծոցի շրջանում ԱՄՆ-ի կողմից իրանական քաղաքացիական նավին հարվածելու մասին

Օմանի ծոցի շրջանում իրանական քաղաքացիական նավին ԱՄՆ-ի հասցրած գիշերային հարվածի հետևանքով առնվազն 10 իրանցի նավաստի վիրավորվել է, 5-ը՝ անհետ կորել։ Այս մասին հայտնել է Մինաբ շրջանի ղեկավար Մոհամմադ Ռադմեհրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պաշտոնյան, մասնավորապես, հայտնել է. «Անցած գիշեր Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի ջրերում ամերիկացիների ագրեսիվ գործողությունների ընթացքում բեռնատար նավը ենթարկվել է հարձակման և հրդեհվել Մինաբ շրջանի մոտակայքում: 10 վիրավոր նավաստիներ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ քննչական մարմինները փորձում են պարզել մնացած նավաստիների վիճակը»:

Նրա խոսքով՝ նավում ընդհանուր առմամբ եղել է անձնակազմի 15 անդամ:

  • Կիսվել: