երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Իրան-Ադրբեջան մակարդակում այժմ լայնածավալ քարոզչական պատերազմ է. իրանագետ

Իրան-Ադրբեջան մակարդակում այժմ լայնածավալ քարոզչական պատերազմ է. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Իրան-Ադրբեջան մակարդակում այժմ լայնածավալ քարոզչական պատերազմ է։

՛՛Վերջին օրերին Բաքվի բռնապետի սինլքորների հակաիրանական լկտի հայտարարություններից հետո Իրան-Ադրբեջան մակարդակում այժմ լայնածավալ քարոզչական պատերազմ է։

Ուշագրավ է, որ մեծ լսարան ունեցող իրանական թվիթերյան օգտահաշիվներից մեկն այս համատեքստում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին, երեկ գրել է. «Կցանկանայի՝ դեպի Հայաստան ճանապարհը, որը փակել են Բաքվի անօրինական զինված խմբավորումները, բացենք ռազմական ուժով և այրող կապարով, այլ ոչ թե բանակցությամբ՝ հենց այնպես, ինչպես բացեցինք Թեհրան - Միջերկրական ծով ուղին՝ ոչնչացնելով Էրդողանի հետ կապված հազարավոր ծայրահեղական իսլամիստների; Ռազմական ուժը, եթե չի ծառայում ժողովրդի բարեկեցությանն ու անվտանգությանը, բանի պետք չէ։ Անհրաժեշտ է դաստիարակել դրանց»։

Նկարում՝ նշված թվիթերյան գրառման պարսկերեն բնօրինակը՛՛,-նշել է նա՝ հրապարակելով լուսանկար:

  • Կիսվել: