ԻՊ ղեկավարի մարմինն ուտիլիզացրել են
ԱՄՆ իշխանություններն ուտիլիզացրել են «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր Ալ Բաղդադիի մարմինը, ասել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ, բանակի գեներալ Մայք Միլին, տեղեկացնում է CBS News-ը։
«Նրա մնացորդների ուտիլիզացիան արդեն կատարվել է, այն արվել է պատշաճ կերպով»,- Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ ասել է Միլին։
Նշենք, որ ավեի վաղ հայտնի էր դարձել, որ Ալ Բաղդադիի դին տեղափոխվել է Իրաքի Անբարի նահանգում գտնվող Այն Էլ Ասադ ռազմակայան, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողները: