Ինձ ավելի վստահ եմ զգում Լոս Անջելես Ազգային գվարդիա ուղարկելով. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post պարբերականի «Pod Force One» հաղորդաշարին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր երկրորդ ժամկետում ավելի վստահ է զգում Լոս Անջելես Ազգային գվարդիայի զորքեր ուղարկելու հարցում, մինչդեռ անցյալում հնարավոր է՝ ձեռնպահ մնար նման քայլից։
Նա, մասնավորապես, ասել է. «Ես հիմա կարող եմ անել այնպիսի բաներ, որոնք չէի կարող անել, քանի որ նախորդ նախագահն ու նախագահությունն այնքան վատն էին, որ ցանկացածին լավ տեսք էին հաղորդում։ Օրինակ՝ ես կարող եմ ավելի ուժեղ լինել Լոս Անջելեսի վրա հարձակվելիս: Կարծում եմ՝ չորս կամ ութ տարի առաջ Ազգային գվարդիան ներգրավելն ավելի դժվար կլիներ»։
Թրամփը միաժամանակ հայտնել է, որ շաբաթավերջին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ազգային գվարդիայի տեղակայման հարցը։
«Այսինքն՝ խոսքը զորքեր տեղակայելու մասին էր։ Ուշ երեկո էր։ Ես ասացի. «Գիտեք, ձեր քաղաքն այրվում է, ձեր նահանգը մեծ խնդիրների մեջ է»: Ինչո՞ւ պետք է այդ ժամին զանգեի նրան»,-նշել է ԱՄՆ նախագահը: