Ինդոնեզիայում Սեմերու հրաբուխը մոխիր է արտանետել 4,9 կմ բարձրության վրա
Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում գտնվող Սեմերու հրաբուխը կրկին ակտիվացել է. մեկ օրում արձանագրվել է առնվազն չորս ժայթքում։ Հունիսի 10-ին այս մասին իր պաշտոնական կայքում հայտնել է երկրի Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մոխրի սյունը հրաբխի գագաթից բարձրացել է 1,2 կմ, ինչը հավասար է ծովի մակարդակից 4876 մետր բարձրության։ Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները նախազգուշացվել են՝ հեռու մնալ խառնարանից 5 կմ շառավղով, քանի որ կա շիկացած քարերի արտանետման, լավայի հոսքի, տաք ամպերի գոյացման և գետերի երկայնքով սելավային հոսքերի առաջացման վտանգ։
Սեմերուն Ինդոնեզիայի չորրորդ ամենաբարձր հրաբուխն է և Յավա կղզու ամենաբարձր կետը։


