Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայում՝ Տոբելո շրջանից 58 կմ արևմուտք, գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 120,9 կմ խորության վրա:
Ներկա պահին ավերածությունների, զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի վերաբերյալ նախազգուշացում չի հայտարարվել:


