Ինդոնեզական ինքնաթիռը վերջին անգամ նկատվել է Ճավա կղզու հյուսիսային մասի շրջանում
Ցամաքային ծառայությունները շաբաթ օրը կորցրել են կապը ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի հետ, որը Ջակարտայից ուղեւորվում էր Պանտիանակ քաղաք (Արեւմտյան Կալիմանտան նահանգի վարչական կենտրոն): Այս մասին հայտնում է Detik լրատվական պորտալը, փոխանցում է tass.ru-ն:
Boeing 737-524 օդանավը վերջին անգամ Ճավայի ծովի ջրատարածքում նկատվել է Ճավա կղզու հյուսիսային մասի շրջանում: Նախնական տեղեկություններով ՝ ինքնաթիռում կարող էր գտնվել առնվազն 50 ուղեւոր:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Ադատա Իրավատին հաստատել է Kompas պարբերականին, որ "վերջին անգամ sjy182 չվերթի անձնակազմը կապի մեջ է եղել տեղական ժամանակով 14:40-ին" (Երեւանի ժամանակով 10:40-ին):
Նրա խոսքով ՝ "Տրանսպորտի նախարարությունը Տրանսպորտի անվտանգության ապահովման ազգային կոմիտեի եւ որոնողափրկարարական ազգային գործակալության հետ համատեղ ներկայում ճշտում են կատարվածի մանրամասները":