Իլոն Մասքի կարողությունը հատել է 300 միլիարդ դոլարի նշագիծը
SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունը երկրորդ անգամ գերազանցել Է 300 միլիարդ դոլարի նշագիծը, վկայում են Forbes-ի տվյալները:
Forbes Real-Time-ը ներկայացրել է միլիարդատերերի նորացված ցուցակը, համաձայն որի՝Իլոն Մասքի կարողությունը մեկ օրում ավելացել Է 32,6 միլիարդ դոլարով եւ կազմել 304,2 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին, երբ Tesla-ի ակցիաների գները նորացրեցին պատմական ռեկորդը, Մասքն առաջին մարդը դարձավ պատմության մեջ, որի կարողությունը հասավ 300 միլիարդ դոլարի: Անցյալ տարվա հոկտեմբերին նա 257,6 միլիարդ դոլար կարողությամբ ամենահարուստ մարդը դարձավ Forbes-ի հաշվարկների ողջ պատմության ընթացքում:
Մինչ այդ ամենամեծ կարողությամբ մարդը պատմության մեջ համարվել Է Amazon.com Inc.-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 212 միլիարդ դոլարի նշագծին հասնող կարողությամբ: