չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց՝ շախմատի աշխարհի անհատական առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 6 հնարավորից ունի 5.5 միավոր

Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց՝ շախմատի աշխարհի անհատական առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 6 հնարավորից ունի 5.5 միավոր

Հունիսի 2-ից 12-ը Իսպանիայում անցկացվում է 2026 թվականի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Առաջնությունում մեր երկիրը ներկայացնում է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, ով 6 հնարավորից ունի 5.5 միավոր և միանձնյա գլխավորում է առաջնության աղյուսակը:

Առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ:

  • Կիսվել: