հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Իրանը Մերձավոր Արևելքում Իլոն Մասկի ընկերությունները դիտարկում է որպես հավանական թիրшխներ․ աղբյուր

Իրանը Մերձավոր Արևելքում Իլոն Մասկի ընկերությունները դիտարկում է որպես հավանական թիրшխներ․ աղբյուր

Իրանն ուսումնասիրում է Մերձավոր Արևելքում Իլոն Մասկի կողմից ղեկավարվող ընկերությունների հետ կապված տնտեսական ակտիվներն ու ենթակառուցվածքները հավանական թիրախների նոր ցուցակում ներառելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է իրանական Fars-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Նշվում է, որ, ըստ աղբյուրի, այս որոշումը քննարկվում է իրանական կողմի այն պնդումների ֆոնին, թե ամերիկյան և իսրայելական զինվորականներն օգտագործում են «SpaceX» ընկերության հետ կապված ենթակառուցվածքները՝ ներառյալ՝ «Starlink» արբանյակային կապի համակարգը։

Հոդվածում նաև հիշատակվում է, որ «Starshield» նախագիծն ու «SpaceX»-ի տիեզերական այլ ծրագրերն ավելի վաղ ներգրավված են եղել ԱՄՆ ռազմական պատվերների կատարման մեջ՝ ապահովելով արբանյակային հետախուզություն, գաղտնագրված կապ և տվյալների փոխանցում։

Հաղորդվում է նաև, որ Թեհրանի կողմից դիտարկվող օբյեկտների թվում են Իսրայելում, Կատարում, Հորդանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում տեղակայված «Starlink»-ի երկրային կայանները։ Հիշատակվում է նաև «SpaceX»-ում կատարված ներդրումների հետ կապ ունեցող ընկերությունների ենթակառուցվածքը։

Աղբյուրը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն՝ Իլոն Մասկի հետ փոխկապակցված ընկերությունների աջակցությամբ, մասնակցել է Իրանի հարավում գտնվող ջրային ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումներին։ Այդ կապակցությամբ, նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում Մասկի բիզնես կառույցների հետ կապված օբյեկտների նկատմամբ։

  • Կիսվել: