Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC) է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմումը։
Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում։
Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկա» (AMEP): Դիմումն ուղարկվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և հայտարարությունների գրանցամատյանում նշված է որպես «չմշակված»: