շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի հետ առնչություն ունեցող 14 ահաբեկիչների ձերբակալման մասին. նրանցից 4-ը ոչնչացվել է

ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի հետ առնչություն ունեցող 14 ահաբեկիչների ձերբակալման մասին. նրանցից 4-ը ոչնչացվել է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերին հաջողվել է Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ոչնչացնել և ձերբակալել Իսրայելի հետ առնչություն ունեցող 14 ահաբեկիչների: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։

Նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերին հաջողվել է ձերբակալել 7 ահաբեկչի՝ նահանգում անցկացվող անվտանգության զորավարժությունների ժամանակ։

Ըստ զորավարժությունների ներկայացուցչի՝ վերջին երկու օրվա ընթացքում չորս ահաբեկիչ է ոչնչացվել։

«Վերջին 48 ժամվա ընթացքում այս զորավարժությունների շարունակության ընթացքում սպանվել է Սիոնիստական ​​ռեժիմի հետ առնչություն ունեցող 4 վարձկան ահաբեկիչ, 7 հոգի ձերբակալվել է, ևս 5 հոգի հանձնվել է անվտանգության ուժերին»,-ասել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։

 

  • Կիսվել: