ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Հյուսիսային Օսիայում խոցվել է երեք անօդաչու

Հյուսիսային Օսիայում խոցվել է երեք անօդաչու

Ռուսական ՀՕՊ հերթապահ միջոցները խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի տարածքում, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

Նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 08.45-ին մոտ։

Ինչպես տեղեկացրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, խփվել է երեք անօդաչու։ Նախնական տեղեկություններով՝ անօդաչուները թռել էին ուկրաինական կողմից։ Դրանց նպատակը ռազմական օդանավակայանն էր։

Նշվել է, որ զոհեր եւ ավերածություններ չկան։

  • Կիսվել: